Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում Հասմիկ Խաչատրյանին ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեակական գործի դատական քննությունը: Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` խոշտանգում:
Դատավարությունն անցնում է բավականին լարված մթնոլորտում: Մեղադրյալի մերձավորներն ու Գավառ ժամանած Սոցիալիստական կուսակցության կազմկոմիտեի ղեկավար ՌոբերտԱհարոնյանը հարձակումներ են իրականացնում իրավապաշտպանների վրա: Ահարոնյանը ամենավերջին հայհոյանքներն է հնչեցրել իրավապաշտպաններ Լարա Ահարոնյանի և Մարո Մաթոսյանի հասցեին` «խոստանալով արտաքսել նրանց երկրից»:
Կարծում ենք, որ իրավապահները համապատասխան միջոցներ կձեռնարկեն լկտի պահվածքով Ռոբերտ Ահարոնյանին համապատասխան պատժի ենթարկելու հարցում: