ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ ունեցած իր ճեպազրույցում նշեց.
««Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկած միջին գինը 283 դոլարն է. հինգ սպառողական խմբերից բոլորին նույն միջինն է առաջարկվում: Որպեսզի կարողանաք համեմատել, ներկայումս միջին գինը 255 դոլարն է, մեր աշխատակազմն առաջարկել է, եթե չեմ սխալվում, 266.7 դոլար: Ընդ որում, այդ միջին 266.7-ը առաջարկվում է բաշխել այնպես, որ բնակչության համար և սոցիալապես անապահով սպառողների համար գների փոփոխություն առաջարկում ենք չանել: Ավելանում են միջինի չափով, այսինքն՝ միջին բարձրացման չափով ջերմոցներն ու վերամշակող գործարանները և 10000 խորանարդից ավելի սպառում ունեցողների գները։ Մենք ուղղակի ասում ենք, որ միջին գինը բարձրանում է ոչ թե այնքան, որքան ներկայացված է հայտով, այլ այն միջինը, որը մենք առաջարկում ենք: Համենայն դեպս, էդ են առաջարկել-քննարկել նիստին: Այսինքն՝ խոսքն ընդհանրապես չբարձրացնելու մասին չէ: Բնականաբար, եթե բարձրանում է, ինչ-որ տնտեսության ճյուղեր կամ ինչ-որ սպառողներ, որքանով որ գինը բարձրանում է, այդ չափով զգալու են իրենց վրա: Այլ հարց է, թե ինչքանով կլինի էդ բարձրացումը կառավարելի էդ տնտեսության ճյուղերի համար»։