ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Նախօրեի խուճապը դանդաղ նահանջում է։ Մեր ժողովուրդը բացառիկ տաղանդ ունի ինքնակազմակերպվելու։
Նման իրավիճակում որոշում կայացնելն անհամեմատ ավելի հեշտ է, որոշումների իրագործումն էլ բազմակի անգամ ավելի դյուրին։
Սառը գլխով՝ առանց նյարդերը լարելու շարունակում ենք հետևել պատկան մարմինների հորդորներին։ Հնարավորության դեպքում առանց որևէ մեկի խորհրդին սպասելու, քննարկելու ինքնամեկուսանում ենք՝ մնում ենք տանը՝ հյուրեր չենք ընդունում, հյուր չենք գնում։
Սոցիալական պատասխանատվությունը սկսվում է ինձնից, քեզնից, մեզնից․․․»: