տուն Հասարակություն Սոցիալական աջակցություն՝ մինչեւ 18 տարեկան ունեցողներին

Սոցիալական աջակցություն՝ մինչեւ 18 տարեկան ունեցողներին

297
0

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր կառավարության նիստում խոսեց սոցիալական աջակցության մասին, որը տրվում է  մինչեւ 18 տարեկան երեխա ունեցողներին: Երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ եւ չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական աշխատանքի 2020 թ. մարտի 16-31-ը: Սա վերաբերում է միայնակ, չաշխատող ծնողներին:

Եթե երեխայի ընտանիքը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, կամ ընտանիքի անապահովության սանդղակը ցածր է 28.1-ից:

Երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ: Աջակցությունը տրվում է էլեկտրոնային եղանակով դիմումի հիման վրա: Դիմումը լինելու է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքէջում: