Հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը առաջարկել է ԱՄՆ-ին` նավթի գները նվազեցնելու միջոցով պատժել Ռուսաստանին: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Ըստ Սորոսի` ՌԴ դեմ ամենակոշտ պատժամիջոցը կլինի ԱՄՆ-ի ռազմավարական պահուստներից նավթի վաճառքը. ավելացնելով նավթի պահանջարկը շուկայում` Վաշինգտոնը կարող է հասնել նավթի գների զգալի անկմանը և դրանով իսկ նվազեցնելով Ռուսաստանի նավթային եկամուտները: Այս մասին Սորոսն ասել է Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ: Ըստ միլիարդատիրոջ` Ռուսաստանի բյուջեն բալանսավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի նավթի գները չիջնեն 100 դոլարից մեկ բարելի դիմաց:
Ներկայում ԱՄՆ-ի ռազմավարական պահուստը կազմում է մոտ 700 մլրդ բարել, որոնք գտնվում են Լուիզիանայի 4 պահեստարաններում: Այս պաշարը բավարար է, որպեսզի երկիրը երկուսուկես ամիս բնականոն գոյատևի նավթի ներկրման լիակատար դադարեցման դեպքում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ-ն մոտ 5 միլիոն բարել նավթ էր դուրս բերել շուկա, ինչի հետևանքով նավթի գներն ընկել էին 2 տոկոսով: