ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Իմ պատկերացմամբ, Իրեն հարգող ցանկացած մարդ պետք է հետևողական լինի իր գործերի ու խոսքերի համատեղելիությանը, իր հետագծի որակին ու մղումների ազնվությանը: ՀՀ ԱԺ պատգամավորը էժանագին քաղաքական ինտրիգների գայթակղությանը Չպետք է տրվի, էժանագին բառապաշարով Չպետք է հպարտանա… ԻՆՉՈւ՞ քանի որ նա ՀՀ ԱԺ պատգամավոր է: Սովոր եմ խոսել բաց, այլ ոչ թե ակնարկներ անել:
✅կոչ եք անում նախարարին կարգի հրավիրել օգնականի՞ն: Եթե Ձեր մասնագիտական ճանապարհը անցնելիս Ձեզ պարբերաբար կարգի են հրավիրել,ապա տեղեկացնեմ, որ կան փոխադարձ հարգանքի վրա հիմնված մասնագիտական հարաբերություններ:
✅Զսպվածությու՞ն: Դուք զսպվածության կոչ անելով, ՀՀ Կառավարության անդամին անվանում եք «ԼԳՏԲ նախարար», դա՞ է էթիկայի մասին Ձեր պատկերացումը: Գուցե երգո՞վ զբաղվեք, թուրքական կլկլոցով ավելի առաջ կգնաք:
✅Շահարկում եք ֆինանսավորման փաստը, այն դեպքում, երբ նախարարը հայտարարեց, որ որոշումը կայացվել է իրենից ԱՌԱՋ:
✅Իրավունքի գերակայությունը հաճախ վկայակոչելով, մեղադրում եք ԿԳՄՍ նախարարությանը ստեղծագործելու ազատության Իրավունքը հարգելու համա՞ր:
✅Սադրանքներ կազմակերպելը, ԼԳՏԲ շահարկելը դարձրել եք Ձեր քաղաքական իմիջի բաղկացուցիչ և անօտարելի մաս:
✅Ասում եք մի բան, անում` տրամագծորեն հակառակը, ամոթ է
——————————
Ես հայցում եմ մեր ժողովրդի ներողամտությունը նման մարդկանց տգեղ պահվածքի համար: Ցինիզմով, անգրագիտությամբ, թուլամտությամբ չեմ ուզում պատասխանել այդ արժեքների մենաշնորհը «պատվով» կրողներին: Արժանապատիվ եղեք, պարոնայք…»: