Դերասան Սոս Ջանիբեկյանի խոսքով նոր տարին սկսվում է անակնկալներով և ավարտվում անակնկալներով։ Hraparak.am-ի հետ զրույցում դերասանը տեղեկացրեց, որ դեռ չի որոշել թե որտեղ է դիմավորելու Նոր տարին։
« Դեռ ոչինչ պլանավորված չէ, ինձ մոտ անկանխատեսելի է, պահի տակ որոշում եմ և անում, չի բացառվում, որ Ամանորի գիշերը տանը լինեմ, կամ էլ ընկերներիս հետ»-ասաց Սոսը՝ հավելելով, որ ընտանիքի բոլոր անդամներին և իր ընկերների համար անակնկալներ է պատրաստել։ Ձմեռ պապի գոյությանը չի հավատում և նրանից ոչինչ էլ չի սպասում։ Խոսելով դերասանական կարիերայի մասին դերասանը նշեց, որ 2013-թվականը բեղմնավոր տարի էր, բայց 2014 թվականից ավելի մեծ ակնկալիքներ ունի։
Մանրամասները՝hraparak.am -ում: