տուն Լուրեր Բլոգ Սոչիում ավարտվեց ՌԴ,ՀՀ և ԱՀ նախագահների եռակողմ հանդիպումը

Սոչիում ավարտվեց ՌԴ,ՀՀ և ԱՀ նախագահների եռակողմ հանդիպումը

135
0

1 ա

Քիչ առաջ Սոչիում ավարտվեց ՌԴ,ՀՀ և ԱՀ նախագահների եռակողմ հանդիպումը:Ի.Ալիևը նորից միացրեց իր հին ու մաշված ձայնասկավառակներից մեկը ու բողոքեց Վ.Պուտինին,որ ՀՀ չի իրականացնում 1993 թ.ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից ընդունված բանաձևերը…ու այստեղ,երևի թե առաջին անգամ մեր իշխանությունները,ի դեմս Ս.Սարգսյանի,շատ լակոնիկ,բայց բովանդակալից պատասխանեցին կոյունլուների առաջնորդին:Մնում է,մի օր էլ 20% տարածքների և 1 միլիոն փախստականների պահով այսպիսի պատասխան տանք Բաքվին… Սակայն զարմանալին այն էր,որ թուրք-օղուզների առաջնորդը,մոռանալով թե ինչեր էին իր փոխարեն գրում” սեփական” Twitter-ի էջում իր իսկ անունից ու ինչեր էր բարբաջում Ակնայի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայերիս մասին,ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՌԵՄԲՈՅԻՑ ԴԱՐՁԱՎ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԲԱՐԻ ՍՊԻՏԱԿԱՁՅՈՒՆԻԿ…ու հայտարարեց,որ ԼՂ-ի հիմնահացը պետք է լուծել ՄԻԱՅՆ խաղաղ բանակցությունների միջոցով,իսկ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն էլ ավելացրեց.”և փոխզիջումերի գնալով”…Սակայն այսօր իսկ Բաքու վերադառնալիս Հ.Ալիևը ,հենց օդանավակայանում, նորից կկերպարանափոխվի՝ՍՊԻՏԱԿԱՁՅՈՒՆԻԿԻՑ ԿՎԵՐԱԾՎԻ ՌԵՄԲՈՅԻ: Հ.Գ.Հաշվի առնելով ազեր-կոյունլուների՝ բանակցություներից առաջ և հետո մշտապես կազմակերպվող սադրանքները, հայկական բանակները պետք է շատ զգոն լինեն և շատ արագ պատասխանեն բոլոր ոտնձգություններին…

Գագիկ Համբարյան