Նոյեմբերի 7-ին Սոչիի օլիմպիական խաղերի կրակի ջահը կհանվի բաց տիեզերք: Արարողությունը կիրականացնեն ռուս տիեզերագնացներ Օլեգ Կոտովը և Սերգեյ Ռյազանսկին: Ընդ որում, անվտանգության նկատառումներով ջահը բաց տիեզերք կհանվի հանգած վիճակում: Օլիմպիական խորհրդանիշի տեղափոխությունն իրականացնող «Սոյուզ ՏՄԱ-11Մ» տիեզերանավի թռիչքն ապահովելու են Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանի օդուժը, ինչպես նաև որոնողական և փրկարարական միջոցները, որոնք ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ, գործելու են նաև Ղազախստանի տարածքում: Գործի է դրվելու «Մի-8» մակնիշի 14 ուղղաթիռ, «Ան-12» և «Ան-26» մակնիշի 4 ինքնաթիռ, ավտոտեխնիկայի 15 միավոր, որոնք սպասարկելու են շուրջ 200 զինծառայողներ:
Նյութն ամբողջությամբ`«Փաստինֆո»-ից