Այս տարի երգչուհի Սոնա Շահգլեդյանը Ամանորը տանը դիմավորելուց անմիջապես հետո կշտապի աշխատանքի:
«Ընտանիքիս հետ նշելուց հետո անմիջապես գնալու եմ աշխատանքի, այս տարի պատվերները շատ են, նախ երգելու եմ Երևանի ռեստորանային համալիրներից մեկում, այնուհետև գնալու եմ Ծաղկաձոր, և այնտեղի ռեստորանային համալիրներից մի քանիսում պետք է երգեմ»,— hraparak.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին:
Երգչուհու համար տոնը սկսվում է այն պահից, երբ զարդարում է տոնածառը:
«Տոնածառը ինձ համար մեծ խորհուրդ ունի, այն զարդարելուց ես իմ ամբողջ սիրտն ու հոգին եմ դնում և մտքիս մեջ ամփոփում եմ ողջ տարին»,- ասել է երգչուհին։
Չնայած զբաղվածությանը, Սոնան Ամանորին իր պատրաստած աղցաններով զարմացնում է հյուրերին. «Խոհանոց շատ եմ սիրում, հատկապես Ամանորին սիրում եմ զարմացնել հյուրերիս ուտեստների համերով և դրանց ձևավորմամբ»:
Շարունակությունը կարդացեք այստեղ: