տուն Հասարակություն Սոնա Աղեկյանը, որը հայտարարում էր, թե կորոնավիրուս չկա, ասում է՝ վարակվել է

Սոնա Աղեկյանը, որը հայտարարում էր, թե կորոնավիրուս չկա, ասում է՝ վարակվել է

348
0

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, թե վարակվել է կորոնավիրուսով։

«Երջանկությունը թակեց նաև իմ դուռը. ինձ մոտ հաստատվեց թագավարակը», -գրել է նա։

Հիշեցնենք՝ Աղեկյանը վերջին շրջանում հանդես էր գալիս հայտարարություններով, թե կորոնավիրուսը միֆ է, կոչ էր անում մարդկանց չլսել իշխանություններին, չկրել դիմակներ։