Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում այսօր՝ մայիսի 24-ին պառլամենտի շենքի մոտ պայթեցվել է ամբողջովին պայթուցիկով լցված ավտոմեքենան: Մեկ այլ ահաբեկիչ փորձ է կատարել պայթուցիկով մուտք գործել խորհրդարանի տարածք: Վերջինս ևս 5 զինյալների հետ սպանվել է, զոհվել է նաև 1 սոմալիական զինծառայող: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Մոգադիշոյի ոստիկանությունը հաղորդում է, որ իրավապահ մարմինները հետ են մղել հարձակումը: Համաձայն Reuters գործակալության տեղեկության երկրի մայրաքաղաքում տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «աշ-Շաբաբ» իսլամական ծայրահեղականների խմբավորումը: Այս կառույցը համարվում է «ալ-Քայիդայի» սոմալիական ճյուղը: