Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

    170
    0

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: 

    Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:

    Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավտոճանապարհներին, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Աշոցք գյուղում, Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում:

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։