Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է անվաշղթաներով բեռնատարների համար

    152
    0

    ՀՀ տարածքում, դեկտեմբերի 6-ի ժամը 18:30-ի դրությամբ,  կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում՝ բաց:

    Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

    Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դիլիջանի ոլորաններին թույլ մառախուղ է:

    «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում էհաղորդագրության մեջ։ 

    Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն  այլընտրանքային ավտոճանապարհը: