Այսօր՝ ուրբաթ 13-ին, հեռուստահաղորդավար և լարգորղ Քսենիա սոբչակն ու թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը իրար հետ ամուսնական կապերով կապեցին: Նրանց ամուսնությունն ուղեկցվում էր էպատաժով ու մռայլ ռոմանտիկայով:
Այսպես, նրանք զագսին մոտեցան կատաֆալկով, որի վրա գրված էր՝ «Միայն մահը կարող է մեզ իրարից բաժանել»: Ընդ որում, նրանք պառկած էին այնտեղ, որտեղ սովորաբար լինում է հանգուցյալի դագաղը:
«Դուք պատրաստվում եք զբոսայգի՞ գնալ, թե՞ գերեզմանատուն»,- հարցնում էին ներկա լրագրողները:
Սակայն այս հարցերը, ամենայն հավանականությամբ, չէին վախեցնում հարսնացուին ու փեսացուին: Ժպիտը նրանց դեմքից չէր իջնում:
Առանձնակի ուշադրության է արժանի սիրահարների հանդերձանքը: Բարձրաշխարհիկ վագրը սպիտակ հարսանյաց զգեստով էր, առանց քողի: Տղամարդը հանդիսության համար ընտրել էր սև կոստյում և սև վերնաշապիկ՝ վառ ծաղիկներով:
Ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, հարսանիքը զույգի վրա կնստի առնվազն 16 մլն ռուբլի: Ենթադրվում է, որ արարողությունը տեղի կունենա «Պետրովսկի պասաժ» առևտրային համալիրում:
Նորապսակները հարսանիքին հրավիրել են ավելի քան 300 մարդու, ի թիվս որոնց՝ Զեմֆիրան, Ռենատա Լիտվինովան, Ֆեոդոր Բոնդարչուկը, Պաուլինա Անդրեևան և այլք: