տուն ժամանց Շոու-բիզ Սոբչակի հերթական սկանդալը

Սոբչակի հերթական սկանդալը

187
0

Դերասանուհի, հաղորդավարուհի, ընդդիմադիր Քսենիա Սոբչակը կրկին քննարկումների կիզակետում է: Երգչուհին մեկնել է Արաբական էմիրություններ, եւ հենց առաջին օրն իր միկրոբլոգում հետեւյալ գրառումը կատարել, որը զայրացրել է աշխարհի մահմեդականներին. Եկել եմ Դուբայ եւ միանգամից ենթարկվել քաղաքակրթույթւոնների բախման: Այսօր ինչ-որ հոգեւոր տոն է եւ երկրի ոչ մի ռոստորանում խմիչք չեն վաճառում: Կարող եմ օգտվել միայն մինիբարից: Այս ինչ է…

Սոբչակի գրառման տակ հազարավոր մահմեդականներ վրդովվել են, վիրավորել դերասանուհուն, անպատվել:

Մեկնաբանողներից մեկը նույնիսկ գրել է. Ալկոհոլը հարգանքից կարեւոր է: Միանգամից երեւում է, թե ով ես դու իրականում, եւ ոչ մի դիզայներական զգեստ կամ ադամանդ չեն թաքցնի քո հոգու մերկությունը:

Առայժմ հայտնի չէ Սոբչակը փոշմանել է գրածի համար, թե ընդունել է մեկնաբանություններից մեկում գրված առաջարրկը: Մի աղջիկ գրել էր, որ Դուբայի հյուրանոցներից մեկը պատրաստ է դերասանուհուն ընդունել եւ հյուրասիրել աշխարհի ցանկացած խմիչք:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here