The Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռուսբրիջերը պարզաբանել է, որ թերթը Սնոուդենի տրամադրած նյութերի միային 1%-ն է հրապարակել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ռուսբրիջերը հայտնել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերից միայն ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսման մասին փաստաթղթերն են հրապարակվել:
Նշվում է, որ Սնոուդենը The Guardian-ին փոխանցել է 59 հազար ֆայլ: