Euronews-ի հեռուստադիտողները «Տարվա մարդ» են ճանաչել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին:
Սնոուդենի օգտին քվեարկել է քվեարկած հեռուստադիտողների 47 %-ը: Նրան են հաջորդվում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նշենք, որ ավելի վաղ Սնոուդենի կողմից տրամադրած սկանդալային փաստաթղթերը հրապարակած Guardian-ը նույնպես Սնոուդենին տարվա մարդ էր ճանաչել: