տուն Քաղաքական Միջազգային Սնոուդենը 1,7 միլիոն գաղտնի ֆայլ է առևանգել. Պենտագոն

Սնոուդենը 1,7 միլիոն գաղտնի ֆայլ է առևանգել. Պենտագոն

203
0

 

photo-edward-snowden

Պենտագոնի ներկայացուցիչները հաշվետվություն են ներկայացրել, որտեղ հայտնել են, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ ռազմա-հետախուզական գործողություններին վերաբերող մոտ  1,7 միլիոն ֆայլ է գողացել,- հայտնում է Associated Press-ը:

Պենտագոնի գաղտնի հաշվետվության մասին տեղեկություններ են հայտնել ԱՄՆ կոնգրեսմենները՝ հետախուզության հարցերով ներկայացուցիչների պալատի ղեկավար Մայք Ռոջերսը և Դատչ Ռուպպերսբերգերը:

Նրանք նշել են, որ Սնոուդենի կողմից առևանգված ֆայլերի մեծ մասը կապ ունի ԱՄՆ-ի կողմից այս պահին իրականացվող գործողությունների հետ: Պաշտոնյաների խոսքերով, գողացված փաստաթղթերից մի մասի հրապարակումն արդեն հասցրել է վնաս պատճառել ԱՄՆ հետախուզությանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here