ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, ում գաղտնազերծած փաստաթղթերը համաշխարհային դիվանագիտական սկանդալների առիթ են հանդիսացել, կարող է աշխատանքի անցնել Ռուսաստանում, որտեղ նրան ապաստան է տրամադրել: Այս մասին հայտարարել է Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան:
«Նոյեմբերից Էդվարդն աշխատանքի կանցնի: Նա կզբաղվի խոշոր կայքի առաջխաղացմամբ: Սակայն թե ինչպես է կոչվում կայքն, ասել չեմ կարող` ելնելով անվտանգության նկատառումներից», — ասել է փաստաբանը: Այս մասին գրում է RIA-Novosti գործակալությունը: