ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը 2010 թվականին վեց օր Նյու Դելիում համակարգչային ծրագրավորման դասընթացներ է անցել: Այս մասին հաղորդում է Foreign Policy -ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրի:
Հաղորդվում է, որ Սնոուդենը որոշ ժամանակ աշխատել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ որպես «տեխնիկական հարցերով փորձագետ»: Չի բացառվում, որ նա այնտեղ զբաղվել է հետախուզական սարքավորումների վերահսկողությամբ:
Բացի այդ, Հնդկաստանում Սնոուդենը «էթիկական ցանցահենության» դասընթացներ է անցել, որոնցում սովորեցնում են պաշտպանել համակարգիչը կոտրելուց և տվյալների արտահոսքից:
Ինչպես հայտնի է՝ Սնոուդենը ԱՄՆ հատուկ ծառայություններից մոտ 1,7 միլիոն գաղտնի ֆայլ է առևանգել: