ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, ով բացահայտել էր այդ ծառայությունների հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր, կդառնա Մամուլի ազատության հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է ամերիկյան այդ կազմակերպությունը։
Հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին՝ ԱՄՆ-ում խոսքի ազատությունն ապահովելու համար։ Հիմնադրամի կազմում են նաև ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Դենիել Էլսբերգը, ով 1971 թվականին մամուլին էր փոխանցել Պենտագոնի գաղտնի զեկույցը, որում խոսվում էր Վիետնամի պատերազմի մասին, ինչպես նաև լրագրող Գլեն Գրինվալդն, ով օգնում էր Սնոուդենին՝ փաստաթղթերի հրապարակման ժամանակ։
«Շատ կարևոր է ծառայել ազատ մամուլի գործին», — այս կապակցությամբ ասել է Սնոուդենը։ Նա ասել է, որ «տեղեկությունների անօրինական հավաքագրումը սպառնում է Ամերիկայում մարդու իրավունքների ազատությանը, և հասարակությունը պետք է ասի, թե արդյո՞ք կարելի է նման կերպ շարունակել»։