տուն Քաղաքական Հայաստան Սյունիքում անպատժելիության էջը անվերադարձ փակված է. Տիգրան Կարապետյան (տեսանյութ)

Սյունիքում անպատժելիության էջը անվերադարձ փակված է. Տիգրան Կարապետյան (տեսանյութ)

427
0

ԱԺ-ում ելույթով հանդես եկավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

Պատգամավորն անդրադարձավ վերջին օրերին Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքի մասին լրատվամիջոցների տարաբնույթ մեկնաբանություններին:

Տիգրան Կարապետյանն ասաց, որ մամուլում տարածված տեղեկություններով  այնպիսի տպավորություն է, թե պետությունն իր ողջ ռեպրեսիվ մեխանիզմով հարձակվել է մարդկանց վրա, ձերբակալություններ են, ճնշումներ են և այլն:

«Իմ գործընկեր պարոն Ենգիբարյանը շատ լավ ներկայացրեց, թե ինչ է կատարվում: Այս երկու տարիների ընթացքում, ցավոք սրտի, դեռ չենք ազատվել այն իներցիայից և բազմաթիվ անելիքներ ունենք: Սյունիքում տեղի է ունեցել հանցագործություն և տեղի են ունեցել ձերբակալություններ»:

Պատգամավորը հստակեցնում է, որ Սյունիքում անպատժելիության էջը անվերադարձ փակված է:

Տիգրան Կարապետյանը նշում է, որ նշանակություն չունի, թե տվյալ անձը ինչ կարողության է տիրապետում, ինչ գլխի չափ ունի, ով է կանգնած իր հետևում` միևնույն է, ենթարկվելու են պատասխանատվության:

Ինչ վերաբերում է բռնություններին, ապա նշանակված է ծառայողական քննություն՝ նկատեց պատգամավորը: Նա հորդորեց սյունեցիներին չտրվել ինչ-որ խմբավորումների սադրանքներին և առաջնորդվեն սեփական կարծիքն արտահայտելու ազատ իրավունքով:

Մանրամասները՝ տեսանյութում.