Ըստ մամուլում շրջանառվող տեղեկություններիˋայսօր Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Համապատասխանո՞ւմ է այս լուրերը իրականությանը, թե ոչ՝ AraratNews.am-ի թղթակիցը փորձել է պարզել ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանից, ով նշել է, որ դեռևս պաշտոնապես նման հրաման չկա, իսկ մամուլում տեղ գտած տեղեկությունները Շահեն Տոնոյանը չցանկացավ մեկնաբանել:
Էմմա Պալյան