Ինչպես հայտնի է, այսօր երգչուհի Սյուզի Մելիքյանի հարսանիքն է: Երեկ մենք զրուցեցինք երգչուհու հետ, նա խոստացավ իր փեսացուի մասին պատմել առաջիկայում, սակայն ասաց, որ նրա անունն է Գարիկ: Ավելի ուշ իմացանք, որ Գարիկի ամբողջական անունն է Գարեգին Հովիկյան: 06.10.13-ին SHAMSHYAN.com կայքում տեղադրված լուրի համաձայն, Երեւան քաղաքի 16 թաղամասի բնակիչ Գարեգին Հովիկյանի Bentley Continental GT մակնիշի 88 DT 888 համարանիշով ավտոմեքենան ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչի կողմից տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք` տուգանային հրապարակ: Պատճառը եղել է այն, որ Գարիկը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, իսկ դիմապակուն էլ՝ ԱՊՊԱ կտրոն: Ճանապարհային ոստիկանությունը խստացրել է ուժեղացված ծառայությունը, և նույնիսկ թանկարժեք մեքենաներով օրինախախտ վարորդները, նրանց այլեւս չեն վախեցնում:
տուն Լուրեր Սյուզի Մելիքյանի փեսացուի Bentley-ին տեղափոխել են տուգանային հրապարակ (տեսանյութ, լուսանկարներ)