տուն ժամանց Շոու-բիզ Սյուզի Մելիքյանի հետհարսանեկան կյանքը

Սյուզի Մելիքյանի հետհարսանեկան կյանքը

264
0

Երգչուհի Սյուզի Մելիքյանը Bravo.am կայքին տեղեկացրել է, որ այժմ ակումբում չի աշխատում, բայց շարունակելու է երգել եւ պատրաստվում է Քեզ նման փեսա չկա երգի տեսահոլովակը նկարահանել. Դեռ չգիտեմ հարսանիքիս կադրերով կլինի, թե` ոչ, հիմա մեր մտքերն ենք քննարկում ռեժիսորի հետ: Պրեմիերան շատ չի ուշանա:

Ամուսնությունից հետո զույգն առանձին է ապրում, Սյուզիի առօրյայում էլ փոփոխություններ են եղել. օրինակ, առավոտյան շուտ է արթնանում եւ ամուսնուն սուրճ մատուցում. Առաջ չէի խմում, բայց հիմա երկուսիս համար եմ պատրաստում: Եթե նախկինում միայն գործերիս մասին էի մտածում, ապա հիմա ստեղծագործում եմ նաեւ խոհանոցում, որ ամուսինս տնից կուշտ դուրս գա եւ իրեն լավ զգա: Փորձում եմ տարբեր ճաշատեսակներ եփել:

Երգչուհու խոսքով` չէր սպասում, որ իր հարսանիքը կքննարկվի եւ անակնկալի է եկել, երբ եկեղեցու բակն այդքան մարդաշատ է տեսել:

Սյուզի Մելիքյանը պատմել է, որ հարսանեկան արարողության ժամանակ տրամադրությունը բարձր է եղել, բայց հուզվել է եկեղեցում, երբ հայրը գրկել է, եւ ռեստորանում, երբ պարել է նրա հետ. Ինձ համար դժվար էր ծնողներիցս բաժանվել, եւ երբ պապաս փաթաթվեց, զգացի` այսուհետեւ իմ գլխի տերն ամուսինս է լինելու, այդ պահին չկարողացա արցունքներս զսպել: 

Մանրամասները` Bravo.am կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here