ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չի մեկնի Ուկրաինա, որտեղ դեկտեմբերի 5-6-ին կայանալու է ԵԱՀԿ նախարարական խորհուրդի նիստը։ Հիշեցնենք, որ Ուկրաինան նախագահում է այյս կառույցում։
«Սպասվում էր, որ Քերին դեկտեմբերի սկզբին մասնակցելու էր ԵԱՀԿ 56 երկրների մասնակցությամբ նիստին։ Մամուլի քարտուղար Ջեյն Փսակին հաստատել է, որ այցից հրաժարումը կապված է ընդդիմադիր առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի բանտարկության հետ», — գրում է The Courant-ը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել հրաժարվել Եվրամիության հետ ասացացման մասին համաձայնագրի ստորագրումից՝ դա պատճառաբանելով Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական կապերը սերտացնելու անհրաժեշտությամբ։ Երեկ ամբողջ օրվա ընթացքում Եվրամիությունն ու Ռուսաստանը մեղադրել են միմյանց Ուկրաինայի նկատմամբ ճնշում և շանտաժ գործադրելու մեջ։