տուն Սպորտ Սկսվում է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը

Սկսվում է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը

119
0

ncQKl60UYZs65avsUXg5TaqNox

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այսօր, ժամը 13:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը՝ հանգրվանելով ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսում է մարզական հավաքը: Այսօր, ժամը 18:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի փակ մարզումը:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՖԻՖԱ-ի աղյուսակով պաշտոնական հանդիպումների օրը՝ մարտի 5-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջև:

Վաղը, մարտի 4-ին, ժամը 10:00-ին, հատուկ չարտերային չվերթով Հայաստանի ֆուտբոլային պատվիրկաությունը կմեկնի Կրասնոդար:

Մարտի 4-ին, ժամը 17:30-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզդաշտում տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այնուհետև ժամը 18:00-ին տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ-ների համար:

Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում մարտի 5-ին, ժամը 18:00-ին: Ինչպես հաղորդվել է, հանդիպումը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: