Sony PlayStation 4 խաղային սարքն այսօր վաճառքի է հանվել: Առայժմ այն կվաճառվի ԱՄՆ-ում, որից հետո վաճառքը կսկսվի Կանադայում: PlayStation 4-ը կարժենա 399 դոլար 99 ցենտ: Մյուս երկրներում սարքի գինը կկազմի 399 եվրո:
PlayStation 4-ի շնորհանդեսը տեղի է ունեցել այս տարվա փետրվար ամսին: Այն ունի ավելի հզոր X86 CPU AMD պրոցեսոր, ինչը թույլ է տվել մեծացնել սարքի հիշողությունը մինչև 8 ԳԳբ և բարելավել գրաֆիկական պատկերը: PlayStation 4-ը ղեկավարվում է նոր Dualshock 4 վահանակի միջոցով, որը թույլ է տալիս խաղացողի շարժումները ճշգրտորեն փոխանցել սարքին: