Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրը պատրաստվել էր Ուկրաինայի ազգային շահերի ոտնահարմամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով այս պահին վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ միասին բանակցում է ընդդիմության առաջնորդների հետ:
«Այդ պատճառով փաստաթղթի մշակման համար պատասխանատուները հեռացվելու են աշխատանքից: Սա իմ սկզբունքային դիրքորոշումն է: Հասկանում եմ, թե ինչու Վիլնյուսում « Արևելյան գործընկերության» գագաթանժողովի արդյունքները նման արձագանք գտան եվրոպամետ հասարակության կողմից», — ասել է Վիկտոր Յանուկովիչը` նշելով, որ Ուկրաինան չի շեղվում եվրաինտեգրման գործընթացից:
Այլ մանրամասներ` ավելի ուշ: