Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերությունն աշխատանքից հեռացրել է այն երկու օդաչուներին, ովքեր սխալմամբ վայրէջք են կատարել սխալ օդանավակայանում:
Հիշեցնենք, որ ամերիկյան Southwest Airlines ավիաընկերության օդանավը, որը տեղափոխում էր 124 ուղևոր, սխալմամբ վայրէջք է կատարել Միսսուրի նահանգի ուրիշ օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Boeing-737-700 օդանավը, որը չվերթ էր կատարում Չիկագոյից Դալաս, պետք է միջանկյալ վայրէջք կատարեր Բրենսոնում, սակայն անհայտ պատճառներով վայրէջք է կատարել Թեյնի շրջանի օդանավակայանում, որը գտնվում է Բրենսոնից 7 կմ հեռավորության վրա։
Ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Անցկացվում է այս միջադեպի հետաքննությունը։