ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը մարտի 10-ին ժամանել Է կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոն՝ Չինաստանի Հուբեյի նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաք: Այդ մասին հայտնել են երկրի պետական զանգվածային լրատվամիջոցները, «Ինտերֆաքս»-ի տեղեկությունը փոխանցում Է «Արմենպրես»-ը:
Ուղեւորության նպատակը, ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, «համաճարակի հաղթահարման աշխատանքների ստուգումն Է Հուբեյում եւ, մասնավորապես, Ուհանում»:
Չինաստանի ղեկավարը մտադիր Է հանդիպել «վարակի դեմ պայքարի առաջնագծին աշխատող բժիշկների, չինական բանակի զինծառայողների, հանրային անվտանգության ոլորտի աշխատողների, ստորին շղթային կադրային աշխատողների, կամավորների ու հիվանդների, բնակչության հետ»:
Ինչպես մարտի 10-ին հայտնել Է Չինաստանի առողջապահության հարցերի պետական կոմիտեն, անցած 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել Է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 17 դեպք եւ հայտնաբերվել Է 19 նոր հիվանդացած: Մահվան բոլոր դեպքերը բաժին են ընկել Ուհանին: