տուն Հասարակություն Իրավական Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին

Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին

366
0

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը դատի է տվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։

Ինչպես տեղեկացնում է   Դատական տեղեկատվական համակարգից պատգամավորը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցել։

Հայցը ներկայացվել է հունիսի 5-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին։

Սիփան Փաշինյանի ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը Մինասյանի հրապարակած «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութն է։

Աղբյուրը գրում է, որ Ենոքյանը նշել է՝ Մինասյանի պահանջում են նաեւ 2 մլն դրամ փոխհատուցում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում