Իտալիայի ծովային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ Սիցիլիայի ափի մոտ տեղի է ունեցել հերթական նավաբեկությունը, որի հետևանքով կան տասնյակ զոհեր։ Այս մասին տեղեկացնում է RAI-ն։
Նույն աղբյուրի համաձայն՝ 250 փախստական տեղափոխող նավի կործանման հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ։ Առայժմ փրկարարաներին հաջողվել է ջրից դուրս բերել մոտ 150 կենդանի մարդ։ Երեկ, օրվա ընթացքում, իտալացի իրավապահները հաղորդել էին, որ իրենց ծովային տարածքում հայտնաբերվել է մոտ 500 փախստական տեղափոխող նավեր։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ նմանատիպ ողբերգության ժամանակ զոհվել էր 250 մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորել էին։