Իտալիայի ծովափնյա շրջանում տեղի է ունեցել նավաբեկություն, կան զոհեր: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությությունը, զոհվել է առնվազն 82 մարդ, ինչի մասին հայտնել է սիցիլիական Լամպեդուզայի քաղաքապետը:
Գործակալության տվյալներով` ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել է Լամպեդուզայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: 163 մարդ դուրս է բերվել ջրից: Նավաբեկության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: