տուն Աշխարհ Սիրտս այնքան տխուր է. Քիմն անդրադարձել է Կոբի Բրայանթի մահվանը (լուսանկար)

Սիրտս այնքան տխուր է. Քիմն անդրադարձել է Կոբի Բրայանթի մահվանը (լուսանկար)

1981
0

Հայազգի հեռուստաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Istagram-յան իր միկրոբոլոգի էջում հրապարակել է հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի և դստեր լուսանկարը:

Լուսանկարին կից Քիմը գրել է.

«Սիրտս այնքան տխուր է: Ոչ ոք այլևս թող չզգա այն, ինչ զգում է  նրա ընտանիքը: Դա բոլորիս վրա էլ շատ  ազդել, սակայն ես չեմ կարող զգալ այն, ինչ զգում է  ամուսնուն և դստերը կորցրած Վանեսան:

Պարզապես արտասվում եմ. մեծարում եմ լեգենդար մարզիկին:

Ես աղոթում եմ Բրայանտի ընտանիքի, Ալթոբելլիի ընտանիքի և բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր զոհվեցին այս աներևակայելի ողբերգության մեջ: Հանգչեք խաղաղությամբ»:

Հիշեցնենք, որ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է  41-ամյա պրոֆեսիոնալ բասկետբոլիստի Կոբի Բրայանթը: Նա կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: