տուն ժամանց Շոու-բիզ Սիրուշոն կմասնակցի «World Music Awards» հեղինակավոր մրցանակաբաշխությանը

Սիրուշոն կմասնակցի «World Music Awards» հեղինակավոր մրցանակաբաշխությանը

282
0

Sirusho-3-353

Այն, որ Սիրուշոն Հայաստանում ամենահայտնի ու քննարկվող երգչուհիներից է,  անքննելի է: Արտասահմանյան շոու բիզնեսում հստակ քայլեր անող և տարին տարվա վրա իր դիրքերն այնտեղ ամրապնդող երգչուհին առաջինը կլինի Հայաստանից, ով կմասնակցի երաժշտական միջազգային ամենահայտնի մրցանակաբաշխություններից մեկին` «World Music Awards»-ին:

 

 

Առաջին անգամ սույն մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացնող երգչուհին հանդես կգա այնպիսի երգիչ-երգչուհիների կողքին, ինչպիսիք են Բեյոնսեն, Մադոննան, Շակիրան, Րիհաննան, Սթրոման, Ջասթին Բիբերը և այլք: Հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ նա առաջինն է, ով մասնակցում է միջազգային այս մրցանակաբաշխությանը՝ ներկայացված լինելով  միանգամից երեք անվանակարգում` «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգ» (PreGomesh), «Լավագույն տեսահոլովակ» (PreGomesh):

Տեղեկացնենք, որ Սիրուշոն «ՊռեԳոմեշ» տեսահոլովակը թողարկեց անցած տարի, որը բազում քննարկումների առիթ տվեց՝ քաղաքական ենթատեքստի և Կոմիտասի մշակած ժողովրդական երգը «փչացնելու» պատճառով: Անկախ ամեն ինչից՝ այդ երգի տեսահոլովակը կարճ ժամանակահանատվածում բազմահազար դիտումներ գրանցեց, հիթ դարձավ:

 

 

Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում երաժշտական հեղինակավոր այդ մրցանակաբաշխությանը մասնակցելու կապակցությամբ գրել է. «Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեզ համար արդեն մեծ նվաճում է: Ցանկացողները կարող են քվեարկել «World Music Awardsե-ի պաշտոնական կայքում»:

Հիշեցնենք, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն է՝ Լևոն Քոչարյանի կինը, ում հնարավորությունները՝ արտասահմանյան շուկա դուրս գալու, հասարակության լայն շերտերը պայմանավորում են հենց այդ փաստով:

Այդուհանդերձ, PressIdent.am-ը հաջողություններ է մաղթում Սիրուշոյին:

 

Նյութը` PressIdent.am-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here