Բավական վերջերս Սիրուշոյի ֆեսբուքյան էջում հայտվեցին 2 նոր լուսանկարներ հետեւյալ գրառումներով. «Արդեն բավական ժամանակ է աշխատում ենք մի մարդու հետ, ում բոլորդ շատ սիրում եք: Did You Know»: Իսկ նկարներից պարզ է դառնում, որ սիրելի անձնավորությունը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն է: Շատերը համագործակցությունը կապեցին Եվրատեսիլ 2014-ի հետ, որ չի բացառվում Սիրուշոն եւս մեկ անգամ ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ միջազգային մրցույթում: ArmStar.am ի տված հարցազրույցում Գոհար Գասպարյանը, անդրադառնալով այդ շշուկներին, պատասխանեց՝ «Մենք առայժմ կենտրոնացած ենք մանկական Եվրատեսիլի վրա, ամեն ինչ անում ենք նոյեմբերին պատշաճ ներկայանալու համար, այնպես որ մեծերի Եվրատեսիլի հետ կապված առայժմ որևէ հրապարակում անել չենք կարող»: