Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սուտ է։
Ոչ մի զանգ անպատասխան չի մնացել։ Կամ ես եմ պատասխանել, կամ եթե չեմ կարողացել խոսել (նիստի ընթացքում), համարները փոխանցել եմ օգնականիս, կապ են հաստատել։
Երեկվանից մի քանի տասնյակ մարդկանց հետ ենք խոսել, մի քանիսին իմ օգնականը այցելել է, ում կարողացել օգնել ենք կամ ուղղորդել կամ տեղեկացրել։
Ի դեպ, մինչև համարս հնչեցնելն էլ թե ԱԺ հեռախոսահամարով, թե սոցցանցերով մշտապես տարբեր հարցերով շփվել եմ, շփվում եմ ու շփվելու եմ մեր հայրենակիցների հետ։
Ուղղակի ոմանց նման առավոտից երեկո չեմ շեփորահարում։
Սիրուն բան չեք անում, ԼՀԿ գործընկերներ, բայց դե… առողջ եղեք»: