տուն Հասարակություն Սիրում եմ լինել բաց և ազատ, ես այդպիսին եմ. Քարդաշյան

Սիրում եմ լինել բաց և ազատ, ես այդպիսին եմ. Քարդաշյան

420
0

Ինձ համար նորմալ էր, որ իմ կյանքի ամեն մի մանրուքի մասին բոլորը գիտեն: WCIT 2019-ի շրջանակներում ելույթի ժամանակ ասաց Քիմ Քարդաշյանը: 

Հայազգի աստղը նշեց, որ ամեն ինչ փոխվեց, երբ ծնվեցին երեխաները:

Քարդաշյանի խոսքով, որքան շատ են մարդիկ իմանում անձնական կյանքից մանրամասներ, այդքան մեծանում է անվտանգության հարցը, ուստի երեխաների անվտանգության համար ինքը ստիպված էր ինչ-որ չափով հավասարակշռել կյանքի հրապարակային և ոչ հրապարակային դրվագները:

«Ես գիտեմ, որ չափից շատ կիսվելը վտանգավոր է, և  պետք է զգոն լինեմ երեխաների անվտանգության համար, բայց ես սիրում եմ լինել բաց և ազատ, ես այդպիսին եմ»,- շեշտեց աստղը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here