Մալթայի ափերի մոտ կործանվել է սիրիացի փախստականներ տեղափոխող նավը: Կան հարյուրավոր զոհեր: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Փրկարարների տվյալներով` զոհվել է մոտ 200 մարդ: Նրանց թվում են բազմաթիվ կանայք և երեխաներ, որոնք չեն կարողացել լողալ: Փրկվել է 400 մարդ: Հաղորդվում է, որ փաստականների հետ վեճի պատճառով նրանց տեղափոխող լիբիացին կրակել է նավի հատակին` ծակելով այն և թողնելով մոտ 600 մարդու Մալթայի ափից 160 կմ հեռավորության վրա: Ինքը` լիբիացին, հեռացել է նավակով: