տուն Քաղաքական Միջազգային Սիրիացի կանայք ավելի հաճախ են ենթարկվում բռնությունների․ Զեկույց

Սիրիացի կանայք ավելի հաճախ են ենթարկվում բռնությունների․ Զեկույց

81
0

13826

60 իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ներկայացված զեկույցում նշվում է, որ սիրիացի կանայք ավելի հաճախ են դառնում կոպիտ վերաբերմունքի և խոշտանգումների զոհ կառավարական ուժերի և ապստամբների կողմից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Եվրամիության կողմից ֆինանսավորվող զեկույցում ասվում է, որ շատ կանայք դարձել են բռնաբարությունների, այդ թվում՝ խմբակային բռնաբարությունների զոհ։ Ավելի հաճախ են տեղեկություններն այն մասին, որ բռնաբարության դեպքեր են գրանցվում կալանավայրերում։ Ընդ որում, բռնության ենթարկված կանայք հաճախ դատապարտվում են հասարակության կողմից, նրանց ստիպում են լքել իրենց բնակավայրերը։

Նախօրեին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգն ասել է, որ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք ունեն սիրիացի կանայք, Ժնևի խաղաղ բանակցություններին նրանք պետք է առանձին ներկայացված լինեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here