տուն Քաղաքական Միջազգային Սիրիացի ապստամբները պատրաստվում են ակտիվանալ գարնանը

Սիրիացի ապստամբները պատրաստվում են ակտիվանալ գարնանը

89
0

312183_heroa

Սիրիայի հարավում գործող ապստամբները նախատեսում են գարնանն ակտիվացնել ռազմական գործողություններն ընդդեմ կառավարական զորքերի։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Նշվում է, որ երկրի ընդդիմությանը սատարող ուժերը խոստացել են գրոհայիններին զինել նոր զինատեսակներով։

Ապստամբների հրամանատարներից մեկի խոսքերով, մարտական գործողություններին մասնակցելու են հազարավոր գրոհայիններ, ում համար Հորդանանի տարածքում մարտական հմտությունների դասընթացներ են անցկացրել ԱՄՆ-ի և արևմտյան երկրների ռազմական մասնագետները։