տուն Քաղաքական Միջազգային Սիրիան ցանկանում է հետ վերցնել Գոլանի բարձունքները

Սիրիան ցանկանում է հետ վերցնել Գոլանի բարձունքները

268
0

11111

Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիս Մուալիմը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ցանկանում են վերականգնել Գոլանի բարձունքների նկատմամբ երկրի ինքնիշխանությունը: Այս մասին հաղորդում է MgNews-ը։

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը հաստատում է Իսրայելի կողմից բռնազավթված Գոլանի բարձունքները ետ վերադարձնելու պատրաստակամությունը և մերժում է բոլոր այն միջոցները, որոնք նախաձեռնում է Իսրայելը՝ Գոլանի բարձունքների լանդշաֆտը փոխելու համար»,- ասել է նախարարը` սուր քննադատության ենթարկելով իսրայելական իշխանություններին, որոնք հրաժարվում են ստորագրել  միջուկային զենքի տարածումը կանխող պայմանագիրը` վտանգի ենթարկելով Մերձավոր Արևելքը և թույլ չտալով, որպեսզի այն վերածվի միջուկային զենքից ազատ տարածքի:

Հիշեցնենք, որ Իսրայելը 1967 թվականի արաբա-իսրայելյան պատերազմից հետո օկուպացրել է Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները և հրաժարվում է այն վերադարձնել սիրիական կողմին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here