Սիրիան մինչև 2017թ.-ը կարող է ստանալ 12 ՄիԳ 29Մ/Մ2 կործանիչ՝ համաձայն ՌԴ-ի հետ 2007թ.-ին կնքված պայմանագրի: Այս մասին «Կադեքս-2014» ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ռուսական «ՄիԳ» ինքնաթիռաշինարարական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովը:
«Կառուցվել է 4 ինքնաթիռ, բայց պայմանագիրն այսօր չի կնքնվել. այն իրականացնում ենք աստիճանաբար», — պատմել է «ՄիԳ»-ի տնօրենը: Պատասխանելով կործանիչների մատակարարման ժամկետների և դրանց քանակի մասին հարցին՝ Կորոտկովը նշել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերը 12 կործանիչները պիտի ստանան 2016-17 թվականների ընթացքում՝ ինչպես համաձայնեցված է եղել 2007թ.-ին կնքված ռուս-սիրիական պայմանագրով: