Սիրիան սահմանված ժամկետում ոչնչացրել է սեփական տարածքում քիմիական զենքի արտադրության բոլոր օբյեկտները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Հաագայում գտնվող քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցին:
Փաստաթղթի համաձայն` փորձագետները ստուգել են Սիրիայի տարածքում գտնվող 23 օբյեկտներից 21-ը: կազմակերպությունը նշում է, որ գոհ է սիրիական իշխանութոյւնների կատարած քայլերից բոլոր 23 օբյեկտներում: Մնացած երկու օբյեկտների սարքավորումները տեղափոխվել են փորձագետների այցելած օբյեկտներ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և դաշնակիցները համաձայնեցին հրաժարվել Սիրիայի նկատմամբ արտաքին միջամտությունից, եթե արաբական հանրապետության ղեկավարությունը ոչնչացնի իր տարածքում գտնվող զենքը: