Վերջին երեք օրերի ընթացքում սիրիացի զինյալները 50-ից ավելի քրդերի են պատանդ վերցրել, հայտնում է The Daily Star-ը:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնել է, որ պատանդների մեջ 9 կին և երեխա կա: Անհայտ է մնում, թե նրանց որտեղ և երբ են պատանդ վերցրել։
Հաղորդվում է, որ քրդերի առևանգման համար պատասխանատու է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը: