Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման գործընթացը դանդաղում է՝ կապված անվտանգության ապահովման հատուկ միջոցների անհրաժեշտության հետ։ Այսպիսի հայտարարությամբ է այսօր հանդես եկել ՄԱԿ-ի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։
ՔԶԱԿ-ի ղեկավար Ահմեդ Ուզյումջյուն հույս է հայտնել, որ չնայած խոչընդոտներին՝ առաջիկայում իրենց կհաջողվի մինչև հունիս ոչնչացնել քիմիական զենքի բոլոր պաշարները։ Այս մասին հայտնում է BBC-ն։