Սիրիայում այս տարի հավաքել են ցիտրուսային պտուղների աննախադեպ բերք: Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, այս տարվա բերքը նախորդի համեմատ ավելացել է 130 հազար տոննայով, ինչը վկայում է երկրում իրավիճակի կայունացման մասին:
Երկրում 14 մլն ցիտրուսային ծառերի մշակմամբ զբաղված է 50 հազար ընտանիք: Սիրիան մինչև պատերազմը աշխարհում ցիտրուսային պտուղների ամենամեծ արտահանողներից էր` 7-րդը միջերկրածովյան ավազանում, 3-րդը` Արաբական աշխարհում՝ Եգիպտոսից և Մարոկոյից հետո:
Սիրիայից ամենամեծ ներմուծողներն Իրանն ու Ռուսաստանն են, որոնք այս տարի կգնեն 40-500 հազար տոննա ցիտրուս: