Associated Press-ը հաղորդում է, որ գնալով ավելի մեծ թվով Արևմտյան Եվրոպայի քաղաքացիներ են միանում Սիրիայի քաղաքացիական պատերազմին:
Այսպես, ըստ վերջին տվյալների՝ 1.2-ից 1.7 հազար մարդ եվրոպական 11 երկրներից ընդգրկված են Սիրիայի քաղաքացիական պատերազմում:
Հաղորդվում է, որ ամենից շատ Սիրիա են մեկնում Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից և Շվեդիայից: